Ալի Լարիջանին երրորդ անգամ վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում: Մայիսի 25-ին անցկկացված քվեարկության ընթացքում Լարիջանին 264 օրենսդիրներից 187-ի աջակցությունն է ստացել, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

Լարիջանիից բացի իրենց թեկնածությունն են առաջադրել Ահմադ Բախշաեշն եւ Բահրամ Փիրանվենդը, նրանք ստացել են համապատասխանաբար 32 եւ 26 ձայն:

Լարիջանին զբաղեցնում է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնը 2008թ.-ից: