Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 5-րդ փողոցի թիվ 27 տան բնակիչը դուռը բացելով` հայտնաբերել է, որ այրվել են խոհանոցի կահույքը եւ ջեռուցման համակարգը (վերջին անգամ տանը գտնվել մեկ օր առաջ):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օգնության խումբը:
Պարզվել է, որ Մ.Խ.-ին պատկանող տան խոհանոցում, դեռեւս չպարզաբանված հանգամանքներում, մասամբ այրվել է գույքը, իսկ մյուս սենյակները պատվել են մրի շերտով:




























