Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ  «Մ-3» միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 8-րդ կմ-ին ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ.Բ.-ի «ՈՒԱԶ» մակնիշի 39 LL 034 համարանիշի ավտոմեքենան: