Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 15.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում՝ փակելով երթեւեկելի մասը. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: