Մայիսի 25-ին, ժամը 13.30-ին, Գյումրիի Տերյան եւ Տիգրանյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:

«Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Ճոճկան գյուղի գերեզմանների ճանապարհին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ հարվածել ճամփեզրի պատնեշին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21061» եւ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:

«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: