2013թ. Ռուսաստանի հատկացրած վարկը մարելու համար ՀՀ պետբյուջեից 195,7 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 473 մլն դոլար) է հատկացվել: Այս մասին ասված է 2013թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունում, որի շուրջ մայիսի 26-ին քննարկումներ են ընթանում խորհրդարանում:

Գումարի հիմնական մասը` 178,7 միլիարդ դրամը (432 միլիոն դոլար), հատկացվել էր 2013 թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի առաջին եվրապարտատոմսերը թողարկելուց ստացված միջոցներից: Ռուսական վարկը մարելու համար ծախսվել էր այդ պարտատոմսերից ստացված 700 միլիոն դոլարը: 

Հիշեցնենք,  2009թ. մայիսին Հայաստանը Ռուսաստանից ստացել էր 50 միլիոն դոլարի կայունացման վարկ: Վարկի հիմնական մասն ուղղվել էր աղետյալ գոտում բնակարանաշինությանը եւ բանկային համակարգի աջակցությանը:   2013թ. աշնանը   Հայաստանը հայտարարել էր վարկը վաղաժամկետ մարելու մասին: