«Բոլորն էլ հարկային դաշտում են, ով հարկային դաշտում չի, ուղղակի Հովիկ Աբրահամյանը ասել ա՝ արեք նորմալ աշխատենք նոր ներդումներ անենք, ծրագրեր անենք, դաշտ բերելու խնդիրը ո՞րն ա, ով դաշտում չի՞»,- NEWS.am-ի հետ զրույցում իր զարմանքն է հայտնել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Մաքս-Գրուպի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ գործարարներին հարկային դաշտ բերելու հայտարարությանը:
Նախկին եւ ներկա վարչապետների մոետցումների տարբերությունները չի մեկնաբանել գործարարը, միայն հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի փորձը՝ հույս է հայտնել, որ «նորմալ կլինի»:
Քաղաքական դաշտում իր տեղը չունենալու վերաբերյալ NEWS.am-ի դիտարկմանը ի պատասխան նա նշեց. «Ես պաշտոն չեմ ուզում, ինձ ավելի հետաքրքիր ա ստեղծելը, աշխատատեղ, աշխատանք ստեղծել, ինձ դա ա հոգեհարազատը, անհամեմատ լավ ա, որ պատգամավորական գործունեությամբ չեմ զբաղվում»,- նշել է նախկին պատգամավորը եւ շարունակել ասածը հիմնավորել. «Գիտեք ինչ, պատգամավորը ավելորդ պարտականություն ու պատասխանատվություն ա, որ ինչ-որ տեղ նաեւ պատգամավորը էդ հնարավորությունը չունի՝ պարտավորություն վերցնելու: Ընտրություններին հազար ու մի խոստումներ ենք տալիս, բայց անելու, իրագործելու հնարավորությունը պատգամավորից կախված չի: Ինչ որ տեղ, ոնց որ, սրվի հարաբերությունները... ասենք, լավ պատգամավոր գոյություն չունի չէ՞, երբեք չի ունենա… մինչեւ ընտրվելը բոլորն էլ հուսով են, որ լավ ա լինում, բայց ընտրություններից հետո, երբ հարաբերությունները հստակեցվում են, երեւում է, որ պատգամավորի հնարավորությունները չի ներում՝ գնա դպրոցներ վերանորոգի, ջրագիծ կառուցի, դրա համար կա կառավարություն, կուսակցություն…»,-ասել է Խաչիկ Մանուկյանը՝ բացառելով, որ կրկին պատգամավոր դառնալու ցանկություն կունենա:




























