Հայտնի է հակառակորդի կրակոցից սպանված փոխգնդապետի անունը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը: