Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Հյուսիսային պողոտայի հետիոտնային հատվածի վերակառուցման աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխատանքների ընթացքը վերջին ժամանակահատվածում դանդաղել է, ինչը հարուցել է քաղաքացիների արդարացի դժգոհությունը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե այս ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է հրավիրել շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչներին եւ խստորեն պահանջել, որպեսզի աշխատանքները տարվեն առավել կանոնակարգված եւ տարածքը հատվածաբար հանձնվի շահագործման: