Լրացավ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի Արմավիրի սահմանապահ ջոկատի 90 տարին: (ֆոտոռեպորտաժ)

Նշանակալի հոբելյանը ջոկատը նշում էր մայիսի 26-ին՝ զորամասում, այնուհետեւ՝ Արմավիրի մշակույթի տանը կազմակերպված տոնական համերգով:

Անձնակազմին ուղղված խոսքում  Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Զլոբինը խաղաղություն  եւ երջանկություն մաղթեց եւ, անդրադառնալով ջոկատի պատմությանը, նշեց, որ առաջին տասը տարում սահմանապահներին հաջողվել էր 300-ից ավելի սահմանախախտի, այդ թվում՝ 60 դիվերսանտի բռնել:

Հերոս սահմանապահների հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո կայացել է պարգեւատրման արարողություն՝ հանձնվել են պատվոգրեր, մեդալներ, արժեքավոր նվերներ: Այնուհետեւ ցուցադրվել է «պետական սահմանը խախտողի ձերբակալություն», որի գլխավոր գործող անձ է եղել Տարզան մականվամբ չորքոտանի ծառայողը:

Արմավիրի մշակույթի տանը կազմակերպված տոնական համերգին ներկա են գտնվել Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ վարչության ղեկավար Վիկտոր Վլասովը, մարզի եւ քաղաքի ղեկավար կազմը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am