Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության՝ մայիսի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.45մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 30 որոշում եւ հաշվարկվել է 1.92մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Լոռու տարածքային բաժնի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մ/ճ-ի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման չորս գործի քննության արդյունքում կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում եւ հաշվարկվել է 328.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժինն իրականացրել է վարչական վարույթ եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ից ստացված ապօրինի ծառահատման փաստի վերաբերյալ, կայացրել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշման ակտ եւ հաշվարկվել է 60.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում կազմվել է արձանագրություն, առգրավվել է 15 հատ սիգ տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը բաժնի աշխատակիցների կողմից օրենքով սահմանված կարգով հանձնվել է ՍՈՍ- մանկական գյուղին:
Վայոց ձորի տարածքային բաժնի եւ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի երկու դեպքի համար ֆիզիկական երկու անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 4.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված մեկ խեցգետնի որսի համար նշանակվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողի պահպանության նորմերի խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկույթի հանքանյութի տեղափոխման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման երեք դեպքի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում եւ հաշվարկվել է 435 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման երեք դեպքի համար կայացվել են 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 270 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման երեք դեպքի համար կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում եւ հաշվարկվել է 360 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքի համար նշանակվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 105 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման վեց դեպքի համար կայացվել է 600 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 330 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված նմանատիպ մեկ դեպքի համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 26.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.25 մլն դրամ:





























