Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 31-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Կանադա:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Օտտավայում նախատեսվում են արտգործնախարար Նալբանդյանի հանդիպումները Կանադայի օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:



























