Աբովյանի Երեւանյան եւ Հանրապետության փողոցների խաչմերուկում մայիսի 26-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տուժածին մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։

Կատարվում է քննություն: