Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհին, Վարդենիս-Սոթք 15-րդ կմ-ում՝ Շատվան գյուղի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա: