Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, Երեւանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 34 շենքի մոտից բերման են ենթարկել 24-ամյա Անուշ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով:





























