Մայիսի 24-ին, ժամը 14.30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 31-ամյա Գրիգոր Ե.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. մայիսի 26-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ մեղադրանքով:





























