Երեւանի Շահումյան 7-րդ փողոցի եւ նրբանցքի խաչմերուկում, մայիսի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 26-ին, ժամը 01.55-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























