Երեւան-Սեւան խճուղում, մայիսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Հոնդայի» մակնիշի մոպեդը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: