Արարատի մարզի Ոսկետափ գյուղից, մայիսի 26-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Արարատի բաժին է բերվել 31-ամյա Նորիկ Ի.-ն` իր վարած «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է օդամղիչ ատրճանակ, իսկ բեռնախցիկից` ավտոմեքենայի ռուսական պետհամարանիշեր:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: