Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 11.59-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` Սբ. Նշան եղեկեցու մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհի փլվածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է Ռուսթավելի փողոցի տակով անցնող սելավատարի բետոնյա շերտը, ինչից փլուզվել է ճանապարհահատվածը եւ առաջացել է անցք (0.03 քմ): Վերոնշյալ ճանապարհատվածը դարձել է վտանգավոր երթեւեկության համար. տարածքը սահմանազատվել է:





























