Մելիք Ադամյան 2-ում գտնվող քաղաքական կուսակցությունը՝ ՀՀԿ-ը, շարունակում է մնալ ՀՀ ամենաազդեցիկ քաղաքական ուժը: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

«Բնական եմ համարում, որ ելույթի արձագանքները կլինեն տարբեր, որովհետեւ կլինեն մարդիկ, ովքեր հպանցիկ են ծանոթացել նախագահի ելույթին եւ միանգամից չեն հասկացել: Ելույթը գաղափարախոսական էր, ֆունդամենտալ էր եւ մեկ փաթեթի մեջ այդ ելույթում ընդգրկված էր թե սահմանադրական բարեփոխումների, թե երկբեւեռ քաղաքական համակարգի անցման, թե իշխանություն-ընդդմություն, թե կուսակցության ներկուսակցական խնդիրների, թե քաղաքացիական հասարակության կարեւոր դերակատարման մասին, եւ նրանք, ովքեր հպանցիկ են ծանոթացել, չեն գիտակցի ելույթի խորությունը: Այդ ելույթը ժամանակի պահանջից ելնելով է արված եւ ոչ միայն այսօրվան էր վերաբերում, այլեւ նախանշում էր ապագա քաղաքական զարգացումները: Կուսակցության առաջնորդը արձանագրեց, որ Մելիք Ադամյան 2-ում գտնվող քաղաքական կուսակցությունը՝ ՀՀԿ-ը, շարունակում է մնալ ՀՀ ամենաազդեցիկ քաղաքական ուժը, ՀՀԿ-ը է ՀՀ-ում բոլոր բարեփոխումների հիմնական պատասխանատուն, ուստի որպեսզի այդ բարեփոխումները լինեն ավելի արդյունավետ ու հասարակ քաղաքացին իր վրա զգա դրանք, պետք է Մելիք Ադամյանից մինչեւ Մեղրի մեր բոլոր գրասենյակներն աշխատեն օրնիբուն:

Լրագրողների այն հարցին՝ արդյոք որոշ վերլուծաբաններ շտապեցին հայտարարել, թե Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես պարզապես իրենց կարող եմ պատասխանել, որ նախ հանրապետության նախագահի հայեցակարգային ելույթը ուղղված չէր որեւէ մեկի դեմ, առավել եւս մի մարդու դեմ, ով 68 տարեկանում ինքն իրեն քաղաքական թոշակի է ուղարկել»:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am