Լուգանսկում օդային հարվածով ոչնչացվել է աշխարհազորայինների մարզումների ճամբարը: Այս մասին Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը գրել է Facebook-ի իր էջում:
«Լուգանսկում օդային հարվածով ոչնչացվել է աշխարհազորայինների մարզումների ճամբարը», - գրել է նա:
Հիշեցնենք, Ռազմաքաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկի խոսքով՝ Դոնեցկում հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը շարունակվում է, ուժայինների շարքերում կորուստներ չկան:





























