Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր խոսքում նախագահ Սահակյանը Հայոց ցեղասպանությունը համարել է մարդկության դեմ իրականացված ամենամեծ ոճրագործություններից մեկը, որի ժխտումը հանդիսանում է ցեղասպանության քաղաքականության շարունակություն:

Բակո Սահակյանը նաեւ նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ փոխկապակցելը` այն էլ նախապայմանների տեսքով, լուրջ հարված է հասցնում երկու գործընթացներին եւ այս ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին: