Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը քաղաքական համատեղ օրակարգ կձեւավորի՝ բաղկացած 10 ամենաարդիական խնդիրներից, քառյակի հերթական նիստի արդյունքում հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր հաջորդ հանդիպմանը՝ մյուս շաբաթվա սկզբին, մենք վերջնականապես կձեւակերպենք մեր պահանջները եւ դրանց համապատասխան առաջ կշարժվենք», - վստահեցրել է Զոհրաբյանը: Նա հավելել է, որ իրավասու չէ բարձրաձայնել համատեղ օրակարգը, սակայն դրանում պարունակվող բոլոր հարցերին մամուլը քաջատեղյակ է, քանի որ քառյակը դրանք բազմիցս հնչեցրել է:

Այնուամենայնիվ, հավելել է պատգամավորը,  քառյակը տարակարծություններին շատ սովորական է վերաբերվում: «Քառյակը սիամական երկվորյակ  չէ: Մեր ընդհանուր թեմա են դառնում այնպիսի հարցեր, որոնց շուրջ մենք համաձայնություն ունենք: Որտեղ համաձայնություն չկա, մենք հարգում ենք քաղաքական մյուս ուժերի կարծիքը, նույնիսկ եթե այն չի համընկնում մեր կարծիքին», - նշել է Զոհրաբյանը: