Ուկրաինայի դեպքերով պայմանավորված՝ ՆԱՏՕ-ն որոշել է ավելացնել իր օդային պաշտպանությունը Մերձբալթիկայում, ինչպես նաեւ ավելացնել  զորավարժությունների թիվը Լեհաստանում եւ Բալթյան պետություններում: Նախատեսվում է նաեւ ավելացնել դաշինքի ռազմածովային ներկայությունը Բալթիկ եւ Սեւ ծովերում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Նա նշել է, որ Ուկրաինայի դեպքերով պայմանավորված՝ իրենց անվտանգության  հետ կապված մտահոգություն են հայտնել դաշինքի որոշ անդամ պետություններ,  «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է Ռասմուսենը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

«Մենք պատերազմի չենք պատրաստվում, մենք արդյունավետ պաշտպանության ենք նախապատրաստվում, որը, կարծում ենք, կունենա նաեւ զսպող ազդեցություն», - հավելել է Ռասմուսենը: