Ուկրաինայի Օդեսայի մարզի Կիլիա քաղաքում դպրոցականը 12-ամյա ընկերոջ վրա կերոսին է լցրել եւ կրակի մատնել:

Մարզի ԱԻ վարչության լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ՈւՆԻԱՆ գործակալությանը հայտնել են, որ 101 փրկարար ծառայությունը հաղորդագրություն է ստացել Դունայսկայա փողոցում երեխայի այրման փաստի մասին:

Ամեն ինչ սկսել է նրանից, որ երեխաները որոշել են փախչել դպրոցից: Զբոսանքի ժամանակ նրանք վիճել են, ինչի արդյունքում տղաներից մեկի մյուսի վրա կերոսին է լցրել եւ լուցկի վառելով` նրա ուղղությամբ նետել: 12-ամյա ընկերը իրանի եւ վերին վերջույթների հատվածում երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել: Ընդհանուր առմամբ, վնասվել է մարմնի արտաքին հատվածի մոտ 20 տոկոսը: Տուժածին շտապ օգնության մեքենայով քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոցի վիրահատական բաժին են տեղափոխել, իսկ ավելի ուշ` Օդեսայի այրվածքների կենտրոն: Երեխայի վիճակը ծանր է, հիշյալ աղբյուրին վկայակոչելով, հաղորդում է ՈւՆԻԱՆ գործակալությունը: