Դաշնության  խորհրդի Սահմանադրական օրենսդրության անձնագրային կոմիտեն աջակցել է երկքաղաքացիությունը թաքցնելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Փաստաթուղթը ներկայացվելու է ԴԽ-ի հավանությանը՝ մայիսի 28-ի լիագումար նիստում:

Ըստ օրինագծի՝ ՌԴ քաղաքացին այլ քաղաքացիություն ձեռք բերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում պետք է այդ մասին գրավոր տեղեկացնի ԴՄԾ-ի իր բնակության վայրի տարածքային մարմնին: Այդ պարտավորությունը չկատարելու դեպքում կտուգանվի մինչեւ 200 հազար ռուբլի կամ 1 տարվա աշխատավարձի կամ այլ եկամուտի  չափով, կամ էլ մինչեւ 400 ժամ պարտադիր աշխատանքով: 

Նման պարտավորությունից կազատվեն միայն  մշտապես արտասահմանում բնակվող քաղաքացիները: Զիջումներ են արվում նաեւ ռուսական անձնագրեր ստացած  Ղրիմի եւ Սեւստոպոլի բնակիչների նկատմամբ: Ըստ փաստաթղթի՝  նրանք պարտավոր են լինելու ԴՄԾ-ին տեղեկացնել իրենց կրկնակի քաղաքացիության մասին միայն 2016 թ. հունվարի 1-ից հետո: ՌԴ մյուս քաղաքացիները պետք է դա անեն օրենքի պաշտոնական հրապարակումից 60 օր անց: