Հակաահաբեկչական գործողության բեկումնային պահն է վրա հասել, երբ աշխարհազորայինները հասկացել են, որ ուկրաինական բանակի վրա հարձակվելով միայն իրենց են վնասում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է փոխվարչապետ Վիտալի Յարեման, հայտնում է ՈՒՆՆ-ն:

«Հակաահաբեկչական գործողության բեկումնային պահն արդեն վրա է հասել: Այսօր ահաբեկիչների շրջանում տիրող համարձակությունն արդեն անցել է, եւ նրանք հասկացել են, որ Ուկրաինայի բանակի վրա հարձակվելը հենց իրենց է վնաս: Նրանք դա զգացել են Դոնեցկի օդանավակայանում երեկ տեղի ունեցած գործողությամբ», - ասել է նա:

Յարեման նաեւ ընդգծել է, որ այսօր Ուկրաինայի արեւելքում արտակարգ դրություն կիրառելու անհրաժեշտություն չկա: