«Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ստորգետնյա հանքավայրի հարավային տեղամասում մայիսի 27-ի առավոտյան, ժամը 10:00-ի սահմաններում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է ընկերության աշխատակիցներից մեկը։

Կապանում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մահացողը 35-ամյա Խաչատուր Առաքելյանն է, որն ունի երկու անչափահաս երեխա։

Նախնական տվյալով, քարը վերեւից պոկվել եւ ընկել է նրա վրա։

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերությունում կազմվել է հանձնաժողով, որը պարզում է կատարվածի մանրամասները: Ընթանում է դատաբժշկական փորձաքննություն։