Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական քառյակի հերթական նիստն այսօր՝ մայիսի 27-ին, անցկացվել է ԲՀԿ խմբակցությունում:

Նիստից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասել է, որ քառյակը  քաղաքական համատեղ օրակարգ կձեւավորի՝ բաղկացած 10 ամենաարդիական խնդիրներից, իսկ իրենց պահանջները վերջնականապես կձեւակերպեն հաջորդ հանդիպմանը՝ մյուս շաբաթվա սկզբին։

Լուսանկարում պատկերված է ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը (Լյովիկ):