Հայաստանի առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մայիսի 8-ին Արմավիրի բժշկական կենտրոնից:

Նախարարությունից հայտնում են, թե հանրապետությունում առ այսօր գրանցվել է օձի խայթոցի 8 դեպք:

Երեւանի բժշկական կազմակերպություններ են դիմել 2-ը, մարզային` 6-ը (Արարատի մարզ` 4, Արմավիրի մարզ`1, Կոտայքի մարզ` 1): Հակաթույն է ներարկվել 3 հոգու, 5-ի դեպքում հակաթույն ներարկելու անհրաժեշտություն չի եղել:

Միաժամանակ, տեղեկացվում է, որ հանրապետության բոլոր մարզերն ապահովված են հակաթույնով: