Հայաստանի ոչ իշխանական ուժերի քառյակը 2013թ պետբյուջեի հաշվետվության ընդունմանը դեմ է քվեարկելու: Այս մասին մայիսի 27-ին խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է լրագրողներին հայտնել:
Նրա խոսքով, քառյակն այդ որոշումն է կայացրել, քանի որ 2012թ. վերջին չորս քաղաքական ուժերից եւ ոչ մեկը հիշյալ պետբյուջեին կողմ չի արտահայտվել: Նշենք, որ քառյակը դեմ է քվեարկել նաեւ 2014թ. բյուջեին:
Հիշեցնենք` մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանում 2013թ. պետբյուջեի իրականացման մասին հաշվետվության հնգօրյա քննարկումներն են մեկնարկել:





























