Այն բանից հետո, երբ Իսրայելական զինուժը Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող նավերի վրա հարձակում է իրականացրել, Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւիին կանչել են Թուրքիայի ԱԳՆ:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի ԱԳՆ-ն  կատարվածի առնչությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ: «Իսրայելը պետք է պատրաստ լինի հնարավոր հետևանքներին: Դա անընդունելի է: Մենք դատապարտում ենք դա եւ սպասում բացատրությունների»,- նշված է այդ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին տեղեկություններով, հնարավոր է կապ պահպանել  հարձակման ենթարկված նավերի հետ: Թուրքական աղբյուրները նշում են, որ Իսրայելի իշխանություններն արգելել են տեղական լրատվամիջոցներին տեղեկություններ հրապարակել զոհերի եւ վիրավորների մասին: