Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկուն զգուշացրել է «Հարավային հոսքի» շահագործման ժամանակ ԵՄ կանոնների խախտման պարագայում Եվրահանձնաժողովի արձագանքի մասին։
«Ես ԵԽ անդամներին հայտնել եմ, որ Հարավային հոսքի» վերաբերյալ որոշ համաձայնագրեր հակասում են ԵՄ կանոններին։ Մենք իհարկե կգործենք այս ուղղությամբ։ Եվ այսօր ես վարչապետին իրազեկել եմ այդ մասին։ Անհրաժեշտ է, որ ներքին շուկայի կանոնները պահպանվեն», — հայտարարել է Բարոզուն ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։





























