ԱՄՆ-ն Միջերկրական ծով է ուղարկել դեսանտային «Բաթաան» նավը՝ հազար ծովային հետեւակներով։ Սա պայմանավորված է Լիբիայում իրավիճակի սրացմամբ, հայտնում է «Fox News2»-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին։
Ամերիկացի զինծառայողները կարող են օգտագործվել Տրիպոլիում ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգությունն ապահովելու եւ աշխատակիցներին հայրենքի վերադարձնելու համար։ Ռազմական հրամանատարությունը հայտնում է, որ «Բաթաանը» արդեն Կարմիր ծովից Սուեզի ջրանցքով մտել է Միջերկրական ծով, հայտնում է «Ռոսբալտը»։
Հիշեցնենք, որ երկրի մայրաքաղաք Տրիպոլիում, ինչպես նաեւ խոշոր նավահանգստային Բենգազի քաղաքում այժմ խոշոր ցույցեր են տեղի ունենում՝ բանակին եւ ոստիկանությանը կոչ անելով վերականգնել կայունությունը:





























