Դոնեցկում չեչենական ոչ մի ստորաբաժանում էլ չկա, Ինստագրամում գրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը։
«Պաշտոնապես հաստատում եմ, որ սա իրականությանը չի համապատասխանում։ Չեչեն ոչ մի զիծառայող, առավել եւս՝ զինվորական շարասյուներ հակամարտությանը չեն մասնակցում։ Չեչնիան ՌԴ սուբյեկտներից է եւ, ՌԴ Սահմանադրության համաձայն, Զինված ուժեր չունի։
Իսկ եթե ուկրաինական իշխանությունները շատ են ցանկանում Դոնեցկում «Չեչնիայի ստորաբաժանումներ» տեսնել, ինչո՞ւ գնալ Դոնեցկ, երբ Կիեւ տանող լավ ճանապարհ կա», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի լրատվամիջոցները հայտնել էին, որ Դոնեցկում բախումներ են տեղի ունենում ուժայինների եւ ԴԺՀ-ի ուժերի միջեւ, առկա են նաեւ զինվորականներ Չեչնիայից:




























