ԱՄՆ-ի Պետդեպը հայտարարություն է տարածել, որում ամերիկացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Լիբիա այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ շտապ լքել երկիրը։

«Լիբիա մեկնողները պետք է իմանան, որ կարող են առեւանգման, հարձակման, անգամ սպանության օբյեկտ դառնալ», - ասված է  Պետդեպի հաղորդագրությունում։

«Լիբիայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիները պետք է առավելագույնս զգույշ լինեն եւ անմիջապես  լքեն երկիրը», - խորհուրդ է տալիս Պետդեպը, փոխանցում է «Ռոսբալտը»:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնը Միջերկրական ծով է ուղարկել «Բաթաան» դեսանտային նավը՝  հազար ծովային հետեւակներով: Զինվորականները կարող են օգտագործվել Տրիպոլիում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը ապահովելու եւ անձնակազմին հայրենիք տեղափոխելու համար: