Մայիսի 28-ի առավոտյան Թունիսի ներքին գործերի նախարարի`մայրաքաղաքի արեւմտյան հատվածում գտնվող ընտանեկան նստավայրի ուղղությամբ անհայտ զինյալների խմբի կողմից հարձակում է իրականացվել: Ընդհարման արդյունքում նախարարի անվտանգությունը պահպանող չորս ոստիկան է զոհվել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայակոչմամբ, ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմեդ Ալի Լարուին հայտարարել է, որ գերատեսչության ղեկավարը միջադեպի պահին նստավայրում չի գտնվել:

Հակակառավարական խմբավորումներից ոչ մեկը դեռեւս պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար: Այդուհանդերձ, վերջին օրերին կառավարական ուժերը ակտիվացրել են հատկապես «Անսար աշ-Շարիա» արմատական իսլամիստական խմբավորման դեմ պայքարը: