«Ուկրաինայի ազգային ասամբլեան» վերանվանվել է «Աջ սեկտոր». այս մասին են վկայում հասարակական կազմակերպությունների միացյալ ռեեստրի տվյալները, հայտնում է ՈՒՆՆ-ն։
Այսպես, նախկինում 923 համարով վկայականը «Ուկրաինայի ազգային ասամբլեա» կուսակցությանն էր պատկանում, որը գրանցվել էր 1997թ. սեպտեմբերի 29-ին: Դրա առաջնորդն էր Յուրի Շուխեւիչը:
Այժմ 1997 թ. սեպտեմբերի 29-ի № 923 վկայականը «Աջ սեկտոր» քաղաքական կուսակցությանն է պատկանում: Կուսակցության առաջնորդն է Դմիտրի Յարոշը: Յուրի Շուխեւիչը «Աջ հատված» կուսակցության անդամ է:





























