Հրեական գործակալություն Իսրայելի համար (JAFI)  կազմակերպությունը, որը հայտնի է նաեւ «Սոհնուտ» անվանմամբ, պատրաստվում է Դոնեցկից մինչեւ 30 հազար հրեաների հնարավոր դուրսբերմանը, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով կազմակերպության հաղորդագրությունը։

Ըստ գործակալության՝ Դոնեցկի մարզում մինչեւ 30 հազար հրեա է բնակվում, որոնցից 11 000 –ը հենց Դոնեցկ քաղաքում։

Ըստ գործակալության՝ 2014 թ. առաջին չորս ամիսներին  Ուկրաինայից հայրենադարձների թիվն աճել է՝  762 միգրանտ 2013թ.  315-ի համեմատ:

«Հրեական գործակալությունը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած շրջադարձի իմ հարազատ Դոնեցկ քաղաքում, - իր հայտարարությունում ասում է «Սոհնուտի» ղեկավար Նաթան Շարանսկին: - Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ մենք այնտեղ ընդլայնում ենք մեր գործունեությունը, որպեսզի օգնենք Իսրայել վերադառնալ ցանկացողներին, ինչպես նաեւ երիտասարդությանը ծանոթացնենք Իսրայելի հետ»: