ՌԴ Հարավային ռազմական օկրուգի` Հայաստանում տեղակայված ռազմաբազայում մայիսի 27-ին զինվորական ծառայության անվտանգության ապահովման երկօրյա համալիր դասընթացներ են մեկնարկել:

Օկրուգի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ դասընթացներին ավելի քան 2,5 հազար զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա է մասնակցում:

Մեթոդական դասընթացների նպատակը Գյումրիի եւ Երեւանի ռազմական կայազորերի անձնակազմի` էքստրեմալ բնակլիմայական (շոգ) եւ բարձրադիր լեռնային պայմաններում անվտանգության միջոցառումների պահպանմամբ ծառայողական խնդիրների իրականացման, ինչպես նաեւ տուժածներին առաջին օգնության տրամադրման ուսուցումն է: