Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման առթիվ այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիր են նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, զինվորականներ, այլ քաղաքացիներ (ֆոտոռեպորտաժ

Նրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի ճակատամարտում զոհված հայ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին, հետեւեցին Սարդարապատի հերոսամարտի եւ Առաջին Հանրապետության 96-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգին, ապա այցելեցին Սարդարապատի ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան։

1918թ. մայիսին  հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահվան համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան։

Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 96 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային  խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am