Մայիսի 28-ին Եգիպտոսում նախագահական ընտրությունների քվեարկության  երրորդ օրն է, որոնք մեկնարկել էին մայիսի 26-ին։

Նախօրեին հաղորդվել էր, որ քվեարկությունը մեկ օրով երկարացվել է, քանի որ մասնակցության մակարդակը սպասվածից ավելին է եղել, փոխանցում է «Ռոսբալտը»:

Ըստ փորձագետների՝ նախագահ կընտրվի պաշտպանության նախկին նախարարԱբդել Ֆաթահ աս Սիսին: Ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու: Աս Սիսիի մրցակիցն է նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությանը մասնակցած պաշտպանության եւ ռազմական արդյունաբերության նախկին նախարար եւ Եգիպտոսի խորհրդարանի նախկին անդամ Համդին Սաբահին: