Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը շնորհավորել է Հայաստանին Առաջին հանրապետության տոնի առթիվ։

«Ջերմ շնորհավորանքներս Հայաստանին այն օրը, երբ երկիրը տոնում է Առաջին հանրապետության հռչակումը՝ այս հպարտ ժողովրդի պատմության կարեւոր,  խորհրդանշական պահը»,- ասված է Facebook-ում հրապարակված հաղորդագրությունում։

Հայաստանը մայիսի 28-ին նշում է Առաջին Հանրապետության տոնը: 1918 թ. այս օրը Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը եւ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորումը:  

Ավանդաբար հիմնական միջոցառումները տեղի են ունենում Սարդարապատ հուշահամալիրում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակների հիշատակը: