ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի գլխավորությամբ ռուսական պաշտոնյաների մեծ պատվիրակություն կմեկնի Սուխումի: Այս մասին տեղեկությունը «Նուժնայա գազետա» պարբերականն է հաղորդում: Պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչները մտադիր են Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի եւ նրա հրաժարականը պահանջող համաժողովրդական շարժման ներկայացուցիչների միջեւ միջնորդական բանակցություններ վարել:
Մինչ այդ, ինքնահռչակ հանրապետության նախագահի նստավայրի մոտ կրկին ընդդիմության կողմնակիցներն են հավաքվում, որոնք մտադիր են Անկվաբի` աշխատավայր տանող ճանապարհը փակել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տեղական ժամանակով ժամը 11:00-ին Աբխազիայի խորհրդարանի արտակարգ նիստ է հրավիրվել, որին հանրապետությունում ստեղծված իրադրությանը եւ ճգնաժամից դուրս գալու ուղիներին վերաբերող հարցեր են քննարկվում:
Բացի նախագահի նստավայրից, ընդդիմության վերահսկողության տակ է գտնվում նաեւ Աբխազիայի պետական հեռուստատեսության շենքը:





























