Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ԵԽ-ի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հրավերով մայիսի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Վարչապետի մամուլի ծառայությունից փոխանցում են, որ Գարիբաշվիլիի այցի առաջին օրը Բեռլինում աշխատանքային ընթրիքին նրան կընդունի ԳԴՀ-ի կանցլերը:
Հանդիպումից հետո լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություն կանեն Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը եւ Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն, փոխանցում է «Գռուզիա Online»-ը:




























