ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 28-ին կանցկացնի Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը, փոխանցում է «Ազատություն ռադիոն»: 

Սա ՄԱԿ-ի ԱԽ-ի առաջին նիստն է՝ մայիսի 25-ին Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրություններից հետո, որոնցում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է Պյոտր Պորոշենկոն:

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ տռեժիմով քննարկել էր Ուկրաինայի ճգնաժամը: Մայիսի 21-ին 15 երկրների դիվանագետների առաջ ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների գծով օգնական Իվան Շիմոնովիչը, որը համակարգում է դիտորդների աշխատանքն Ուկրաինայում: