ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կոչ է արել Աբխազիայում լեգիտիմ իշխանության հաստատման եւ իրավիճակի կայունացման նպատակով անհապաղ խորհրդակցություններ անցկացնել։

«Աբխազիայում  վերջերս ընդդիմությունը քանիցս փորձում էր հիշեցնել իր մասին՝ ոչ թե նախագահի՝ ժողովրդի դեմ ուղղված գործողություններին դիմակայելու (նման գործողություններ ուղղակի չեն եղել), այլ իշխանությունը զավթելու նպատակով, ինչն էլ, ցավոք, տեղի ունեցավ»,- Սլուցկու խոսքերն է փոխանցում «Ռոսբալտը»։

Ըստ նրա՝ կատարվածն ապակայունացնում է իրավիճակն Աբխազիայում:

«Անհրաժեշտ է շտապ պարզել նախագահ Ալեքսանդր Անկվաբի գտնվելու վայրը, անմիջապես խորհրդակցություններ անցկացնել՝ երկրում օրինական իշխանություն, կայունություն հաստատելու,  տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնացող վտանգ թույլ չտալու  նպատակով», - կոչ է արել պատգամավորը:

Նա նաեւ կողմ է արտահայտվել խորհրդակցություններում ռուսաստանցի խորհրդարանականների մասնակցությանը: