Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մայիսի 28-ին այցելել է Սարդարապատի հուշահամալիր, որտեղ մասնակցել է նաեւ պարգեւատրման արարողությանը (ֆոտոռեպորտաժ):
Նախագահ հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգեւներ եւ կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգեւատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգեւների եւ կոչումների արժանանալու առթիվ եւ պարգեւատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգեւները:
Հանրապետության տոնի կապակցությամբ, գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել է Արկադի Ստեփանի Կարախանյանը՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր,
Անանիա Շիրակացու մեդալով`
Գայանե Հրաչիկի Գրիգորյանը՝ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տեսական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր:
Հանրապետության տոնի կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել են.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Վահագն Ֆելիքսի Ասատրյանը՝ թիվ 27229 զորամասի հրամանատար, գնդապետ
Մարտական ծառայության մեդալով՝
Գուրգեն Սերյոժայի Ասյանը, թիվ 27527 զորամասի վաշտի հրամանատար, մայոր
Տարոն Վահագնի Քոչարյանը, թիվ 34153 զորամասի գումարտակի հրամանատար, մայոր:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը, պատերազմի եւ զինվորական ծառայության վետերանների կոմիտեի նախագահ
Անանիա Շիրակացու մեդալով`
Դերենիկ Լեւոնի Սաֆարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի առաջատար գիտաշխատող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Մովսես Խորենացու մեդալով`
Գագիկ Նեմրութի Բաղդասարյանը՝ Երեւանի քաղաքապետի խորհրդական:
Մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են՝
Ռուզաննա Հայկազի Ադամյանը, Տավուշի մարզի Մովսեսի միջնակարգ դպրոցի տնօրեն
Գեւորգ Աշոտի Աղուզումյանը, Երեւանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ
Գալինա Ալեքսեյի Բալոյանը, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի ավագ դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի
Քնարիկ Գարեգինի Գրիգորյանը, Երեւանի թիվ 164 հիմնական դպրոցի դասվար
Փառանձեմ Սահակի Գեւորգյանը, Արագածոտնի մարզի Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի
Արփիկ Հրանտի Հովհաննիսյանը, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի
Հասմիկ Վլադիմիրի Հովսեփյանը, Լոռու մարզի Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ռիմմա Հակոբի Հովսեփյանը,Ն Շիրակի մարզի Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի տնօրեն
Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն:



Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























