ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրչ պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները հերքում է՝ անվանելով դրանք «դմբոյություն»։
«Գիտե՞ք ինչ կա, դմբո բաներ, որ քցում են շրջանառության մեջ, խորհուրդ եմ տալիս՝ էդ դմբոյությանը չհետեւել»,- այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանապետը նաեւ նշեց, որ այս տարի ոստիկանությունը կակտիվացնի իր աշխատանքները կրիմինալի դեմ։
«Հիմա էլ մի քիչ ակտիվացել ենք կրիմինալը, քանի որ քաղաքական դաշտը մի քիչ խաղաղվել է: Ոստիկանությունը հիմնական ուժ եւ հնարավորություն ունի թակարդներ դնելու նման երեւույթների համար: Չենք կարող ասել, թե երբ կհասնենք վերջնական արդյունքի , քանի որ մի կրիմինալի սերնդի հետ մենք աշխատում ենք, փորձում ենք շտկել, ի մի բերել ու տակից աճում է մի ուրիշը: Եթե նկատել եք, մենք մեր մարտավարություն ենք ընտրել այնպես, որ դպրոցներից, ինստիուտներից սկսենք, որպեսզի մենք հիմքից գործ անենք: Մենք էս իրավիճակում ինչ կատարվում է, դրա դեմը կառնենք, մեզ պետք է, որ եկող սերունդը ուրիշ մտածելակերպ ունենա»,- ասաց ոստիկանապետը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























